Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են Երևանի ու Բաքվի միջև երկխոսության հաստատմանը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումն անհանգստացնող է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:

«Ռուսաստանում մեծ տագնապով ընդունեցին մեր բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը: Մենք համոզված ենք, որ ԼՂ երկարամյա հակամարտությունը, ինչպես և միջազգային հարթակում այլ անհամաձայնություններ, հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով, դիվանագիտական բանակցությունների ուղիով»,- ասել է նա:

Զայցևն ընդգծել է, որ ՌԴ ղեկավարությունը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել է՝ իրավիճակի հետագա սրումը բացառելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Նա, մասնավորապես, հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս կայացած հեռախոսազրույցը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև թուրքական կողմի հետ Անդրկովկասում ներկա իրավիճակի և մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկումը:

«Երկուստեք լուրջ մտահոգություն ունենալով տարածաշրջանում վտանգավոր այս զարգացումներով՝ Ռուսաստանն ու Թուրքիան ելնում են ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, առկա խնդիրների քաղաքա-դիվանագիտական ճանապարհով լուծման անհեռանկարությունից»,- ասել է նա:

Զայցևը նշել է, որ հետագայում ևս մտադիր են գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ, աշխատել՝ իրավիճակի սրման նոր փուլի կանխման, Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կայունացման և Երևանի ու Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատմանն ակտիվորեն նպաստելու համար:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս