Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

ռոմանոս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին Շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է հրամանագրում:

--00--ԱԹ