Փաշինյանն իր գլխին Քոչարյանին գլխացավանք դարձրեց․ Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, գիտակցված անուղղակի Ռոբերտ Քոչարյանին դարձրեց պրոբլեմ իր համար, որովհետև 2 տարի առաջ, եթե չլիներ այս դատական գործընթացը, ոչ ոք ոչ էլ հիշելու էր ՀՀ 2-րդ նախագահին, գուցե մեկ երկու հարցազրույց նա կտար, բայց այն ակտիվությամբ ինչպիսին այսօր է, չէր երևա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Սա չի նշանակում, որ երկրորդ նախագահն արդեն վաղը կարող է փոխարինել վարչապետին, ոչ, բայց կան որոշակի գործընթացներ, որոնք չես կարող ասել, թե ինչպես կզարգանան, այ սա է խնդիրը: Կա ֆեյսբուքյան հասարակություն և իրական Հայաստան, ու շատ հաճախ իշխանության ներկայացուցիչներին թվում է, որ ֆեյսբուքյան իրականությունն է իրական Հայաստանը, այդպես չէ․ սոցցանցային Հայաստանը մեծամասամբ իրական Հայաստանի և իր ընտրազանգվածի ընկալման հետ որևէ կապ չունի, և սա էլ է այսօր խնդիր կառավարող ուժի համար»,- նշել է Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ