30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից 13-ը բուժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Հուլիսի 1-ից սկսած նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ, նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։ Թեև զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնել հուլիս-օգոստոս ամիսներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։