Ռուբեն Հայրապետյանը ՀՔԾ-ում քննվող քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը։

Խոսքը Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման գործընթացում ենթադրյալ չարաշահումների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին է։

--00--ԱԹ