Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արթուր Գրիգորյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Սերգեյ Բագրատյանը կլքի նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Բագրատյանն այն զբաղեցնում էր ԲՀԿ-ի քվոտայով, ուստի կուսակցությունը չի պատրաստվում նրան թողել այդ պաշտոնում։ Քննարկվում է այդ պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ