Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, ապաքինվել է 631 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

բժիշկ

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսի 354 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 38,550 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 631 մարդ, շարունակում է բուժվել 8,877-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 28,997։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 738 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 163,736 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1,982 է:

--00—ԼՄ