Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

դի

Հուլիսի 31-ին՝ ժամը 08։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ոսկեհատ Գ․-ի դին (ծնված 1949 թ․)։

--00—ԼՄ