Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Transparency International

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

հասարակական

Հարցումները, որոնք անցկացվել են Հայաստանում 2018 թվականին, վկայում են այն մասին, որ հարցվածների 92 տոկոսն ակացում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այս մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության մեջ:

Նման ցուցանիշ է գրանցվել նաեւ Իրանի մասով:

«Վրաստանի մասով այդ ցուցանիշը կազմել է 93 տոկոս, Ֆրանսիայի մասով՝ 97 տոկոս: Այսինքն, պարզ է դառնում, որ Հայաստանում շատ դրական են վերաբերվում Ռուսաստանի նկատմամբ, եւ, ըստ էության, հակառուսական տրամադրություններ չկան»,-նշվում է հետազոտության մեջ:

--0--ԿԿ