ՌԴ հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն. Մարուքյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 31, 24News

Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով:

Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը:

Պարետատունը պետք է ամեն բան անի՝ սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»:

--00--ԱԹ