Վրաստանում բողոքի ակցիա է անցկացվել Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

աշխարհ

Հուլիսի 30-ին «Վրացական քայլերթ-ազգային շարժում» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում «Բաց հասարակությունների հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործունեության դեմ: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:

Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոկայարանի դիմաց և շարժվել են դեպի հիմնադրամի գրասենյակ:

Ցուցարարները պահանջել են արգելել հիմնադրամի գործունեությունը Վրաստանում:

--0--ԿԿ