Ոսկեվազ գինու գործարանի մոտ 15 հա տարածք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

հրդեհ

Հուլիսի 31-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Ոսկեվազ գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է 15 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է 15։42-ին։

--00—ԼՄ