Այո՛, Նախիջևանից վտանգը կա, և մենք պատասխանին պատրաստ ենք․ Տիգրան Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

«Մենք տեսանք, որ այսօր մեր ՊՆ-ն նույնպես զորավարժություն սկսեց։ ՊՆ մամուլի խոսնակի հրապարակած նկարներով ևս տեսանք օպերատիվ-մարտավարական մեր հրթիռները, որոնք ունեն բարձր պատրաստվածություն և այլն։ Այսինքն՝ մենք այս անգամ շատ հստակ հասկանում ենք վտանգը և պատասխանին պատրաստ ենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Ես նաև Սյունիքում տեղակայված մեր զորամիավորումների հրամանատարության հետ եմ հանդիպել, իհարկե, շատ փակագծեր չեմ բացի, բայց, վստահաբար, մեր երեք բանակային կորպուսները, որոնք այդ ուղղության վրա են, հստակ տիրապետում են իրավիճակին»,- նշել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել նաև Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին, նրան զսպող գործոններին, ինչպես նաև ներքին ռազմաքաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ