Ռուսաստանը վերսկսում է միջազգային չվերթները դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Մոսկվա
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուսի պատճառով երկարատև դադարից հետո Ռուսաստանը վերսկսում է արտասահմանյան թռիչքները․ օգոստոսի 1-ից հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա:

Առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունները։

Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը, բացառություն էին արտերկրից իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար թռիչքները։ 

--00—ԼՄ