Վերջին 1 օրում գրանցվել է վարակման 291 նոր դեպք, ապաքինվել է 560 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

կոր

Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 291 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 38841 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 560 մարդ, շարունակում է բուժվել 8307-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 29557։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 749 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 165656 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1920 է:

--00—ԼՄ