Վերջին 1 օրում COVID-19-ից 11 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 41 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

կորոնա

Օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որից 29557-ը՝ առողջացած, 749-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից՝ մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ