Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1171 դեպք:

Ապաքինվել է ևս 7 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 947:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6588 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 323-ը:

--0--ԿԿ