Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:

--0--ԿԿ