Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու ԼՂ հարցի կարգավորման չբալանսավորված լուծում. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ագ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար»-ում հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով բանակցային գործընթացին, հայտարարել է, որ չի լինելու երբևէ զիջում, և երբևէ չի էլ լինելու կարգավորման չբալանսավորված լուծում։

«Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառն իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն, սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանն այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։

Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով», - ասել է արտգործնախարարը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս