Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

--00—ԼՄ