Ռոնալդինյոն օգոստոսին կարող է ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

սպորտ

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն և նրա եղբայրը օգոստոսին կարող են ազատ արձակվել և վերադառնալ Բրազիլիա: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Պարագվայի դատարանն առաջիկա օրերին կավարտի կեղծ անձնագրերի վերաբերյալ քրեական գործի քննությունը և որոշում կընդունի Ռոնալդինյոյին և նրա եղբորն ազատ արձակելու վերաբերյալ:

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը:

Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։

--0--ԿԿ