Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկումն այլևս պարտադիր չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

հասարակական

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրասն Ավինյանը ստորագրել է N230-Ն որոշումը։

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

Պարետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

--0--ԿԿ