ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 45 դեպք է գրանցվել:
Վարակվածների ընդհանուր թիվը 84,337 է, որից մահացել է 4,634 մարդ, ապաքինվել է 78,989-ը, ակտիվ վարակակիր է 714 մարդ:
Վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում Չինաստանն արդեն 29-րդն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 17,786,028 դեպք, որից 683,491-ը մահացել է, 11,180,987-ը՝ ապաքինվել: Այս պահին ակտիվ վարակակիր է 5,855,950 մարդ, որից 65,600-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ