Այրվել է վագոն տնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

հրդեհ

Օգոստոսի 1-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 29 շենքի բակում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 11:18-ին, մարվել՝ 11:48-ին: Այրվել է ոչ բնակելի տնակը և կենցաղային իրեր։

--00--ԱԹ