Հայկ Չոբանյանը շրջել է հակառակորդի հրակոծությունից տուժած Այգեպար գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

մարզպետ

Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են. մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Հակառայորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:
Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս