Ովքե՞ր են ցուցակների առաջին դեմքերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Բոլոր քաղաքական ուժերն իրենց գրանցման փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ։

1․«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա նազարյանը, համապատասխանաբար, երկրորդ և  երրորդ հորիզոնականներում։

2․ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակում են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանն ու փորձագետ   Դավիթ  Շահնազարյանը։ Ցուցակն ընդգրկում է 120 պատգամավոր:

3․«Բարգավաճ Հայաստան» համամասնական ցուցակը բաղկացած է 175 թեկնածուից: Առաջին եռյակն ունի հետեւյալ տեքստը. Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան և Արթուր Գրիգորյան։

4․ՀՅԴ–ն ևս հրապարակել է համապետական նախընտրական ցուցակը, որը կազմված է 152 թեկնածուից։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն առաջին համարն է, նրան հաջորդում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Արթուր  Խաչատրյանը։

 5․«Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին եռյակում են կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն ու «Առաջին» լրատվական կայքի տնօրեն Արման Բաբաջանյանը։

6․«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 144 թեկնածուից։ Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրան կհաջորդեն «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

 7․ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 94 հոգանոց համամասնական ցուցակ, որի առաջին երեք համարներն են՝ Լուսինե Հարոյան, Սամվել Մելիքյան և Արամ Մանուկյան։

8․«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը կգլխավորի  քաղաքագետ  Լևոն Շիրինյանը: Երկրորդը Մարիամ Մանուկյանն է, երրորդը՝ Գևորգ Հովսեփյանը։

9․«Սասնա ծռերի» համապետական ցուցակը  բաղկացած է 175 թեկնածուից, որում ընդգրկված են ոչ միայն կուսակցականներ, այլ նաև նրանց փաստաբանը, այլ քաղաքական ուժերի ղեկավարներ և լրագրող։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը գլխավորում է ցուցակը, երկրորդ հորիզոնականը Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է, երրորդը ՝ Գարեգին Չուգասզյանը։

10․ՕԵԿ–ի ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված են կուսակցության ներկայացուցիչներ Երևանից եւ մարզերից։

11․«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ընտրացուցակը։ Կուսակցության անդամ, ժամանակավորապես խոսնակի պարտականությունները ստանձնած Միքայել Նահապետյանը  ներկայացրեց ցուցակի առաջին 5 հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներին։ Նրանք են՝ Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։