Գազի գնի բարձրացումը քաղաքացիներն անուղղակի կզգան՝ ապրանքների գնի բարձրացման տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց, որ գազի գնի բարձրացումը, որը տարածվում է տնտեսվարողների վրա, քաղաքացիների վրա կազդի անուղղակիորեն: Բացատրեց՝ այն արտադրությունը, որ հիմնական գազ է սպառում, ստիպված գուցե գնաբարձրացում անի, ինչն էլ անուղղակիորեն անդրադառնա քաղաքացիների վրա:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին, որոնք նա հնչեցրել է օրերս՝հարցազրույցի ժամանակ, պատգամավորը նախ ընդգծեց, որ Քոչարյանի «եթե, ապա» խոսույթի տակ փաստեր չկան, ապա արձանագրեց՝ եթե գումարներ բաժանելն այդքան հեշտ էր, դա կարող էին իրենց կառավարման ճգնաժամի ժամանակ կիրառել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս