ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Հայաստանի գավաթակիր «Նոան» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:
Ավելի վաղ «Նոան» հայտարարել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի հետ պայմանագիր կնքելու մասին:
--0--ԿԿ