Ֆրանսիայիում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

աշխարհ

Ֆրանսիայի Վենզել կոմունայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, տուժել է 15 հոգի: Այս մասին հաղորդում է Le Journal de Saône-et-Loire պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ, 12 մարդու մոտ բժիշկները թեթև վնասվածքներ են հայտնաբերել, ևս երեքը շոկային վիճակում են եղել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ձերբակալել են 20-ամյա վարորդին, որը ալկոհոլի ազդեցության տակ է եղել և նախքան մարդկանց վրաերթի ենթարկելը վիճել է բարի այցելուների հետ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս