Կայացվել է 4910 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

աատմ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 31.07.2020-ի դրությամբ կայացվել է 4910 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: 

31.07.2020-ի դրությամբ իրականացվել է 60896 ստուգում, որից միայն 583-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

--00--ԱԹ