Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 209 դեպք, ապաքինվել է 193 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 050 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 193 մարդ, շարունակում է բուժվել 8318-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 29 750։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 754 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 166,701 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1045 է:

--00--ԱԹ