Ողբերգական ավտովթար Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

վթար

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Կայքի հաղորդմամբ՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս