Վերադարձանք մեր բնաշխարհում ստացածով ու տեսածով լիացած. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

ԱՀ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել: Միասին այցելել ենք Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր: Այդ կատարից բացվող համայնապատկերում տեսանելի է մեր հայրենիքի մի ամբողջ հատվածի գեղեցկությունը:

Վերադարձանք Աստծո տանն ու մեր բնաշխարհում ստացածով ու տեսածով լիացած»:

--00--ԱԹ