Երբ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

հասարակական

Պետականությունը սպառվում է այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Սպառված պետականության վերջին կայարանը...

Սպառված պետականության ապացույցը ոչ հակառակորդի կրակոցներն են, ոչ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները...

Դրանք ուղեկցում են բոլոր երկրներին...

Պետականությունը սպառվում է այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ եւ երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է:

Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը: Ուրիշ ապացույցներ պետք չեն:

Արա՜, մարդիկ էս սուղ պայմաններում գեթ մեկ օր իրենց ընտանիքի հետ ցանկանում են մի քիչ կտրվել ձեր ստեղծած դժոխքից, ոստիկաններին հանձնարարում եք էդ մարդկանց տուգանել...

Հանկարծ ամոթից չխոսաք, Աստված չի ների...»,-գրել է պատգամավորը։

--0--ԿԿ