Ավանդականի դեմ արշավն այս երկու տարիների ընթացքում մեծ չափերի է հասել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

Շարմազանով

Հայկականության դեմ մեկնարկած արշավն այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց այն ընթանում է երկու տարի շարունակ, ազգայինի ու ավանդականի դեմ արշավն այս երկու տարիների ընթացքում մեծ չափերի է հասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ «քայլողների բանակում» կան բազմաթիվ ոչ տրադիցիոն արժեքների կրողներ, Հայ առաքելական եկեղեցու ընդդիմախոսներ։  

ՀՀԿ խոսնակի դիտարկմամբ՝ այսօր կատարվող երևույթները հայկականության դեմ են, հայագիտության ոլորտում իշխանությունն իրականացնում է ապազգային քաղաքականություն:

Անդրադառնալով պատմության դասագրքերի չափորոշիչներին՝ Շարմազանովն ասել է․

«Եթե ազգային ռազմավարությունից հայապահպանությունը, ազգային գաղափարախոսությունը հանում են, սա նույնն է, ինչ արել են նախկինում. իրենց «քաղաքական հայրն» ասում էր՝ ազգային քաղաքականությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք դա իրականացնում են: Սա ակնհայտ ապազգային իշխանություն է, որի քայլերն ուղղված են մեր ազգային, ավանդական ինստիտուտների դեմ»,-ասել է նա։
 

ՀՀկ ներկայացուցչի դիտարկմամբ՝ խնդրահարույց էր նաև, որ երբ շուրջ երկու տարի ապազգային քաղաքականություն էր իրականացնում, բազմաթիվ մասնագետներ լռում էին:

--00—ՄՀ