Նիկոլ Փաշինյանին վերագրվող հոդվածի հեղինակը Արման Բաբաջանյանն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ֆեյք

«Russia Today» լրատվական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար։ Մասնավորապես, հուլիսի 17-ին վերջինս Радио «КП»-ի ռադիոկայանի եթերում ընթերցել էր իբրև թե 2005 թվականին հրապարակված քննադատական հոդված՝ ուղղված հայ ժողովրդի նախնիներին՝ վերագրելով այն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Սիմոնյանի՝ հոդվածը գրվել էր՝ այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Փաշինյանի կողմից։ 

Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է այս հոդվածին՝ նշելով, որ այն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Այնուամենայնիվ, ռադիոթողարկումից օրեր անց՝ օգոստոսի 3-ին, «Russia Today»-ի գլխավոր խմբագիրը կրկնում է նույն այս ապատեղեկատվությունը՝ ֆեյսբուքյան գրառման տեսքով։

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ հիշյալ հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանը չէ։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված լուրերի տարածումից։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս