Թուրքիային անհանգստացրել է Սիրիայի քրդերի և ԱՄՆ-ի նոր համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

թուրքիա

Թուրքիային մեծապես անհանգստացրել է Սիրիայի քրդակական կառույցների ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը Սիրիայի հյուսիսային նավթահանքերի արդիականացման շուրջ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Հարցին արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այս ամենի ետևում կանգնած են Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական։ 

Նշվել է նաև, որ այդ համաձայնությունն անտեսում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ 

Ավելի վաղ վերոնշյալ համաձայնությունը դատապարտել էր նաև Սիրիայի կառավարությունը՝ որակելով այն որպես «Գողերի միջև պայմանագիր, որը նպատակ ունի թալանել սիրիացի ժողովրդին պատկանող բնական պաշարները»։

--00—ՄՀ