Գիշերային հրավառություն կատարած անձ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանություն են իրականացնում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք օգոստոսի լույս 2-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երեւանում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանության ծառայությունների առաջնային ուշադրության կենտրոնում  էր հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Ինչպես նախորդ ուժեղացված ծառայության, այնպես էլ այս դեպքում Երեւանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որեւէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը գիշերային ժամերին խախտել էր լռության կանոններըն ու հրավառություն էր իրականացրել։ Նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները եւս հայտնաբերվեցին։  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--0--ԿԿ