Դեբեդ գետի վտակը կրկին դեղնադարչնագույն երանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

դեբեդ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի վտակը հերթական հորդառատ անձրևից հետո կրկին դեղնադարչնագույն երանգ է ստացել: Այս մասին հայտնում է ԷկոԼուրը: Օգոստոսի 2-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, բարձրաձայնելով խնդրի մասին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեբեդ գետը շարունակաբար աղտոտովում է. Արամյանցի դղյակին կից թափոնակույտից, Նահատակի պոչամբարից: Մի աղտոտիչն էլ հանդիսանում է Մադանից իջնող Դեբեդի վտակը, որտեղ կան հին հանքախորշեր և դրենաժային գործընթաց է տեղի ունենում: Յուրաքանչյուր անձրևից հետո այստեղ այսպես ակտիվանում է և դեղին ջրերը խառնվում են Դեբեդին, հագեցնում այն ծանր մետաղներով, ուղղում դեպի ոռոգման համակարգ, դեպի գյուղատնտեսական հողեր»:

Վերջինս նաև կոչ է արել բոլոր պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս խնդրի վրա. «Անհրաժեշտ է՝ բոլոր լքված պոչամբարների, հանքավայրերի համար համայնքները, Կառավարությունը կազմեն հստակ ծրագրեր, մշակեն ռազմավարություններ, փնտրեն միջոցներ...»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս