Ողբերգական ավտովթար՝ Արցախում. Opel-ը 300 մ գլորվել է ձորը. կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Արցախում նոյեմբերի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչ, 57-այա Վարազդատ Մանուկյանը և Փանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դավիթ Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Փաստի առթիվ Արցախի ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: