Առ այսօր չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն.Ա․Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

․

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Արևիկ Պետրոսյանն առ այսօր կրագադրությունը չի ստացել։ Այս մասին և ՍԴ դատավորին հետ կանչելու ընթացակարգի մասին ընդհանրապես NEWS.am–ը զրուցել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի հետ։

Տիկին Պետրոսյան, օրերս NEWS.am- ում  հրապարակվեց տե­ղեկատվություն, որ Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Ձեզ հետ է կանչել ար­ձա­կուրդից: Ստացել ե՞ք արդյոք համապա­տաս­խան կարգա­դրու­թյունը:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշ­խա­տակիցներից մեկը օրերս անձնական հաղորդագրություն էր ուղարկել, գրելով ընդամենը, որ եղել է ինձ ար­­­­­­ձա­­կուր­դից հետ կան­­­չե­լու կարգադրություն: Անգամ դրան ծա­նոթանալով, հենց առա­ջի­կա աշ­խա­տան­քա­յին օրը` հուլիսի 27-ին, գրություն եմ ուղարկել պարոն Խաչատրյա­նին, որով, ի թիվս այլնի, փորձել եմ ճշտել, թե համա­պա­տաս­խա­նո՞ւմ է հիշյալ տեղե­կու­թյունն իրա­կանությանը, եթե այո, ապա իրազեկել եմ, որ ար­ձա­կուրդի իրա­­վուն­քի իրաց­­ման շրջա­նակում վե­րա­կանգնում եմ առողջությունս, և, որ այն դեռ առնվազն երկու շաբաթ պետք է ըն­թանա:

Ինչո՞ւ եմ նշվածը կատարել գրությամբ, քանի որ տեղեկացել էի նաև, որ ար­ձա­կուրդից հետ կան­չե­լու կարգա­դրու­թյունն ինձ փոխա­ն­ցում են փոս­տով: Նման պահանջ չի դրվել: Որոշվել է պաշ­տո­­նական ըն­թա­­ցա­կար­գով, խնդրեմ: Երևի ցան­կացել են ապա­հովել պատ­շաճ ծա­նուցում, որն իրա­վունք­ների պաշտ­պա­նության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է: Իհարկե, այդ դեպքում նաև կարևոր և անհ­րա­ժեշտ պայ­ման է այն, որ պետք է առկա լինի այդ ծա­նու­ցումը փաս­տա­ցի ստա­նա­լու հա­վաս­տումը: Ի դեպ, հիշյալն ամ­րագրված է նաև Սահմանա­դրա­­կան դատա­րա­նի որոշում­նե­րով, այդ թվում` վերջերս ըն­դունված ՍԴՈ-1529 որոշ­մամբ, որով զե­կուցող դա­տա­վորը հենց պարոն Խա­չատր­յանն էր:

Առ այսօր փոստով կամ որևէ այլ եղանակով չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն:

Սահ­մա­նադրական դատարանի դատավորը չպետք է իրեն արձակուր­դից հետո կան­չելու կար­գա­դրության մասին տեղեկանա աշխատակիցների անձնական հաղորդա­գրու­­թյուն­նե­րով կամ մամուլից, այն էլ ոչ լիարժեք: Ե՞րբ է պարոն Խա­չատր­յանն ստո­րագրել այդ կար­գադրությունը, ի՞նչ պատճա­ռա­­բա­նությամբ, ի՞նչ ժամկետից սկսած և ի՞նչ ժամկե­տով է հետ կանչել արձա­կուր­դից: Սրանք հարցեր են, որոնց պա­տաս­խանները չունեմ:

Պարոն Թովմասյանին ևս Աշոտ Խաչատրյանը հետ է կանչել ար­ձա­կուրդից: Դեռ չենք կապվել պարոն Թովմասյանի հետ: Տեղյակ ե՞ք արդյոք՝ նա ստացե՞լ է հա­մա­պա­տաս­խան կարգա­դրու­թյուն: Անհրաժեշտությո՞ւն էր արդյոք երկու դատավորին միա­ժամանակ արձակուրդից  հետ կանչելը:

Նախորդ շաբաթվա վերջին եմ զրուցել պարոն Թովմասյանի հետ: Այդ պահի դրությամբ նա ևս չէր ստացել:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու դատավորին միաժա­մա­­­նակ արձակուրդից հետ կանչելուն, ապա նշեմ, որ այո այդ հարցադրումը կա, սա­կայն, չեմ կարող պատասխանել պարոն Խա­չատրյանի փոխարեն: Նշեմ միայն, որ ըն­թացիկ գործերով Սահմանադրական դա­տա­րանի բնա­­կանոն գոր­ծու­նեու­թյունն ապա­հովելու, Սահմանադրական դա­տա­րա­նի նիս­տերի իրա­վա­զոր լինելու համար բա­վա­րար է Սահմանադրական դատարանի հինգ դա­տավորի ներկայությունը, այսինքն  եղած տեղեկատվության պարագայում կարող եմ ասել, որ երկրորդ դատավորին արձակուրդից կանչելու անհրաժեշտություն չկար, սակայն կրկնում եմ՝ պարոն Խաչատրյանը պետք է այդ հարցի պատասխանի։

Մինչ այս դեպքը գործնականում ի՞նչ ընթացակարգով է Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորին հետ կանչել ար­ձա­կուրդից:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում թե պարոն Հարությունյանը, և թե պարոն Թովմասյանը Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի դա­­­տավորին ամենամյա արձակուրդից հետ են կանչել, այսպես կոչված գործընկերային փոխհարա­բերու­թյուն­նե­րի շրջանակներում, նախ` նախապես զրու­ցել են Սահմանադրական դատարանի դատավորի հետ, տեղեկացրել են արձակուրդից հետ կանչելու անհրաժեշտության և ժամկետների մասին, սակայն նաև ճշտել են գործնականում ինչ խնդիրներ կարող են լի­նել դատավորի արձակուրդից հետ կանչելու դեպքում, քանի որ դատավորը կարող է բա­ցակայել, այդ թվում` երկրից, ունենա առողջական խնդիրներ, այլ հարգելի պատ­ճառ­ներ, դրանք պար­զելուց հետո միայն, եթե առկա չեն նման խնդիրներ, ստորագրել են հա­մա­պա­տաս­խան կարգադրությունը և ապահովել դրա տրամադրումը, որը եղել է աշխա­տան­քային կարգով և դատավորն այն ստացել է: Այդ դեպքում արդեն անգամ խնդիր չի եղել փաս­տացի կարգադրությունը երբ է ստացվել: Հիմա էլ նման ընթացակարգը խնդիր հարուցել չի կարող:

Այսինքն, պարոն Խաչատրյանը, որպես Սահմա­նա­դրա­կան դատարանի նա­խագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող, նախընտրում է աշխա­­տել վարչահրամայական մեթոդներով: Դա անփորձության արդյունք է, թե՞ կարող են լինել այլ պատճառներ, որոնք միտված են արհեստական խնդիրներ ստեղծելուն:

Վարչա­հրա­­մայական մե­թոդների գործելաոճ Սահ­մա­նադրական դատարանում չի եղել և չի կա­րող լինել:

Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ների ժամանակա­վորա­պես կատարումը պարոն Խաչատրյանի առաջին փորձն է: Կարծում եմ որևէ խնդիր չի հարուցում Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապա­­­­հովման փորձ ունեցող իր գործընկերների հետ խորհրդակցելը:

Ինչ վերաբերում է արհեստական խնդիրներ ստեղծելուն միտված պատճառ­նե­րին, ապա դրանց տեղյակ չեմ: Դա կլինի ցավալի արձանագրում:

Առ­կա են Սահ­մա­նա­դրա­կան դա­տա­րանի բնականոն գոր­ծու­նեությունն ապա­­­հովելու հետ կապ­­ված հարցեր, որոնք աշ­խա­տանքի վերադառ­նա­լուց հետո, անշուշտ, կդարձ­­վեն քննարկ­ման առարկա:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս