Ուհան կուղարկվի ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն մասնագիտական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

կորոնավիրուս

Կորոնավիրուսի ծագման աղբյուրը հայտնաբերելու նպատակ ունեցող մասնագիտական խումբն ավարտել է իր առաքելությունը Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը ընդունել է ավելի մեծ թիմ ուղարկելու առաջարկը: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե «միջազգային խումբը տեղակայվելու է Ուհանում»: Հիշեցնենք, որ սա այն քաղաքն է, որտեղից, ըստ նախնական կարծիքի, տարածվել էր կովիդ 19 հիվանդության համաճարակը: Խմբի պատասխանատվությունների ու պարտավորությունների պայմանները կազմվել են ԱՀԿ-ի ու Չինաստանի կողմից: Սակայն դրանց մանրամասնությունների մասին դեռեւս ոչինչ չի հրապարակվում:

«ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների բաժանմունքի ղեկավար Մայքըլ Ռայընն ընդգծել է համաճարակաբանության պատկերում առկա ճեղքվածքների մասին» ու ավելացրել, որ իրականացվելու են մեծ ճշգրտությամբ ուսումնասիրություններ ու տվյալների հավաքագրում եւ գնահատում:

«Ամենակարեւորը մարդկանց այն խմբի ուսումնասիրությունն է, որոնք առաջինն իրենց վրա կրեցին նոր այս վիրուսը: Այդտեղից է, որ պիտի փորձենք գտնել այն առաջին ազդանշանը, երբ վիրուսը կենդանիներից անցավ մարդկանց»,- ասել է Ռայընը:

Նրա խոսքերով, երբ հասկանանք, թե երբ է իրականացվել կենդանու ու մարդու միջեւ այդ սահմանը հիվանդության կողմից հատումը, այնժամ հնարավոր կլինի ավելի մանրազնին ուսումնասիրություններ իրականացնել կենդանիների շրջանում:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս