Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1182 է։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության հատուկ կայքը։ Մեկուսացված է 7007 անձ, ապաքինվել է 962-ը։ Մահվան դեպքերի թիվը հասել է 17-ի։

--00—ՄՀ