Շիրակի մարզը սպանդանոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 4 սպանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

սպանդանոց

Կառավարությունը սուբսիդավորում է սպանդանոցների կառուցման ծրագրերը։ Սպանդանոց կառուցելու համար կսուբսիդավորվի լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը։ Շիրակի մարզը սպանդանոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 4 սպանդանոցի կառուցում:

Դրամաշնորհ ստանալու համար հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով, առավելություն կտրվի առաջին հերթին այն դիմողին, որը շահագործման իրավունք ունի մարզում, այնուհետև՝ նրանց, ովքեր հարակից մարզում նման իրավունք ունեն և նրանց, ովքեր ավելի քիչ սուբսիդավորման գումար կպահանջեն իրեց ծրագրով: --00—ՄՀ