Էս քաղաքի ամեն ծառի համար և՛ պատասխանատու եմ, և՛ կռիվ եմ տալու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Գատնիք չէ, որ ես միշտ պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար և մինչև այսօր պայքարում եմ, ոչ միայն այս պուրակի, այլև բոլոր պուրակների համար։  Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ և այդ հաղթանակները քաղաքապետ դառնալուց հետո առաջ եմ տանում և ամրագրում եմ։ Այս մասին մամուլի ասում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Գիտեք՝ այն տաղավարները, որոնք պետք է այն ժամանակ կառուցվեին, ուղղակի հանրային ճնշումը թույլ չտվեց, որ պարոն Մարգարյանը թույլ տա այդ ամենը կառուցել։ Այնտեղ կար մի սրճարան, որն ուներ մոտ 270 քառակուսի մետր  տարածք, որպես սեփականություն՝ գրանցված կադաստրով, այսինքն դա անձեռնմխելի էր, և 17 քառակուսի մետր սեփականություն՝ որպես  տաղավար՝ կրկին գրանցված կադաստրում։ Այդ ամենը իր սեփականությունն էր, և մենք ոչ մի բան չէինք կարող անել դրա հետ։2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորոգրվում է մի որոշում, որով մինչև այդ՝ 380-ից ավել տարածքի վարձակալությունը , դառնում է 1048 քառակուսի մետր։ Այդ վարձակալությունը տրվել է մինչև 2040 թվականի դեկտեմբեր»,- ասել է Մարությանը։

Մարությանը նշել է, որ որոշումը չեղյալ է համարել և պայմանավորվածություն է ձեռք բերվել քանդել  277 և 17  քառակուսի մետր սեփական գույքը, փոխարենը կտրամադրվի 300 քառակուսի մետրից  մի փոքր ավելի տարածք։

--0--ԿԿ