270 մլն՝ վերանորոգմանը․ Արդարադատության նախարա­րությունը կզբաղվի ՔԿՀ-ներով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարա­րությունն ի վերջո որոշել է զբաղվել քրեակատարողական հիմնարկների խնդիրների լուծմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ: Միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի էլեկտրալուսավորության ցանցերի կապիտալ վերանորոգման համար կհատկացվի 58 մլն 451 հազար դրամ, արտաքին և ներքին ջրամա­տակարարման ցանցի և ներքին ջրահեռացման համակարգի վերանո­րոգման համար՝ 34 մլն 82 հազար դրամ: 

Արդարադատության նախա­րարությունը գումար նախատեսել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճաշա­րանը վերանորոգելու համար՝ ավելի քան 17.6 մլն դրամ: Իսկ սանհանգույցների և բաղնիքների կապիտալ վերանորոգման համար կծախսվի 65 մլն 265 հազար դրամ: Նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին պարիսպ կկառուցվի՝ 143 մետր երկարությամբ, որի համար կծախսվի ավելի քան 36.8 մլն դրամ: Նույն ՔԿՀ-ում կոյուղու ցանցի կառուցման համար կտրա­մադրվի 26.2 մլն դրամ, իսկ ահա «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահե­ռացման ցանցի կառուցման համար՝ 32,3 մլն դրամ: 

Հուսանք՝ այս գումար­ներն իսկապես կծառայեն իրենց նպատակին: 

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղու վատ վիճակը Երևանի նախկին ավագանու նիս­տում մեծ միջադեպի պատճառ դար­ձավ: 

Հիշում եք, երբ այս տարվա փետրվարին «Երկիր ծիրանի» խմ­բակցության կին անդամները, կոյու­ղաջրով լի տարան ձեռքներին, փոր­ձել էին ավագանու նիստում մոտենալ նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանին, ՀՀԿ-ականները հարձակվել էին նրանց վրա, ծեծկռտուք էր եղել: Այդ միջադեպի առթիվ կա հարուց­ված քրեական գործ, որի նախաքն­նությունը դեռ ընթանում է»,-գրում է թերթը: