Քոչարյանի ու Գևորգյանի պաշտպանները գույքի արժեքի մասին փաստաթղթեր չներկայացրին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ  մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի միջնորդությունը վերացնելու հարցը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան ասել է՝ այս փուլում չեն ցանկանում ներկայացնել գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր, Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս տեղեկացրեց, որ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացվի։ Նա հավելեց, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված որոշումը եղել է ապօրինի։

--00—ՄՀ