Հնարավոր է՝ «Ժառանգությունը» պառակտվի․ կուսակցությունում փող չկա․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին հնարավոր է դառնանք «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը․ կուսակցության մի շարք անդամներ կհայտարարեն կուսակցությունից դուրս գալու իրենց որոշման մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» չմասնակցությունը նաև ֆինանսական պատճառներ ունի. Որևէ մեկը չցանկացավ ֆինանսավորել կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Հիշեցնենք, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին այդ բեռը վերցրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կուսակցությանը իր կողմը գրավելու համար՝ հատկացնելով մոտ կես միլիոն դոլար գումար: Իսկ ո՞վ է ուզում դառնալ մի կուսակցության անդամ, որտեղ փող չկա»,-գրել է թերթը: