Վահագն Վարագյանը բերման է ենթարկվել Վայքի ոստիկանության բաժին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Վարագյան

Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, նրանց թվում նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին: 

Վերջինս բերման ենթարկվեց ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Վարագյանի ֆեյսբուքյան էջի գրառումից պարզ դարձավ, որ բերման է ենթարկվել նաև այս շարժման մեկ այլ մասնակից:

«Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյանին բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին»,- գրել է նա:

--00--ԱԹ