Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը, ինչո՞ւ ժողովրդի հետ չես խոսում. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մեկն ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:

Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:

Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը: Բա ինչու՞ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:

Ինչու՞, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:

Իսկ եթե չունես որոշում, ինչու՞ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:

Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:

Թե չէ հեշտ են ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:

Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»,- գրել է նա:

--00--ԱԹ